հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում ևս հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի

Վրաստանում ևս հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի

Վրաստանում հասարակական տրանսպորտով երթևեկելու հիմնական և պարտադիր պահանջը կլինի դիմակ կրելը: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ և Լուգարի ​​հետազոտական ​​կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն, գրում է aliq.ge-ն։

«Դիմակ կրել և, իհարկե, առավելագույն սոցիալական հեռավորություն պահպանել: Տրանսպորտում հեռավորություն պահելը հեշտ չէ, մենք փորձում ենք ուղիներ գտնել նաև այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է Իմնաձեն:

Նշենք, որ դեռևս անհայտ է, թե երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի երթևեկությունը:

  • Կիսվել: