չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանի վարչապետն  ապահով հանգիստ է խոստանում զբոսաշրջիկներին

Վրաստանի վարչապետն ապահով հանգիստ է խոստանում զբոսաշրջիկներին

Վրաստանը պետք է զբոսաշրջության  համաշխարհային շուկայում վիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ երկրի դիրք գրավի: Նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով՝  Վրաստանը կարող է օգտագործել կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամը ՝ որպես տնտեսական զարգացման հնարավորություն։

Երկրի հյուրանոցային և զբոսաշրջային ​​բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նաև զբոսաշրջության վերաբացման կառավարության առաջիկա ծրագրերը: 

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի հաջող հաղթահարումից հետո իշխանությունները որոշում կայացրին հունիսի 15-ից վերաբացել ներքին զբսաշրջությունը, հուլիսի 1-ից`միջազգային:

 

  • Կիսվել: