չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Մայիսի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 67-ամյա Ազիզ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

 

Մայիսի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ազիզ Գասպարյանը մահացել է:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: