չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վրաերթի ենթարկված 10-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վրաերթի ենթարկված 10-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08:40–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած ВАЗ 21740 մակնիշի ավտոմեքենայով  Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 10-ամյա Երվանդ Հ.-ին:

Երեխան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մանրամասները սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: