Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով Հայաստանից ՌԴ վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների հերթական խմբի ավտոբուսներով տրանզիտը
Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով Հայաստանից ՌԴ վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների հերթական խմբի ավտոբուսներով տրանզիտը:
Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, դեսպանատան հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային դասի (օդորակիչներով և զուգարաններով) հարմարավետ ավտոբուսների վճարման ծախսերը, ինչը էականորեն կթեթևացնի երթևեկությունը սահմանակից պետության տարածքով, քանի որ անհրաժեշտ չէ կատարել տեխնիկական կանգառներ:
Ցուցակները կձևավորվեն նախկինում տրամադրված տվյալների հիման վրա, մեկնողների հետ կկապվեն դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։ Կապահովվի տրանսպորտային միջոցների սանիտարական անհրաժեշտ մշակում:



