կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնում

Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնում

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իր որպիսիությամբ:

«Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:

Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին:

Աստված բոլորիս պահապան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

  • Կիսվել: