շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Վիճաբանություն եւ քաշքշուկ կարգադրիչների եւ զոհվածների հարազատների միջեւ

Վիճաբանություն եւ քաշքշուկ կարգադրիչների եւ զոհվածների հարազատների միջեւ

ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ ընթանում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, իրավիճակը կտրուկ լարվեց, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում կայացրեց նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։

Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորեց տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառեց՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։

«Դուք միլիցա՞ եք, թե՞ գողական։ Թուրքի լամուկ, օրենքի մարդն «արա»–ով ա խոսո՞ւմ»,– հայտարարեցին հարազատները՝ հրաժարվելով լքել նիստերի դահլիճը։

Նիստն ընդմիջվեց։

Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

 

  • Կիսվել: