շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վիրավորված ոստիկանի վիճակը բավարար է, նա մի քանի օրից կարող է դուրս գրվել հիվանդանոցից

Վիրավորված ոստիկանի վիճակը բավարար է, նա մի քանի օրից կարող է դուրս գրվել հիվանդանոցից

 Այս գիշեր Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 25-ամյա ոստիկան Արմեն Կարենի Հակոբյանի վիճակը բավարար է, նա գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում, Primenews.am-ին տեղեկացրեց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Նրա խոսքով, ոստիկանը բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխի գագաթային շրջանում պատռված վերքով, ունի փափուկ հյուսվածքների սալջարդ և գլխուղեղի ցնցում: «Բժիշկներն ասում են, որ մի քանի օրից նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից», -ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջինները տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ հայտնաբերվել են ոստիկանի սպանության մեջ կասկածվողները, որոնք եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին( Նրանք ձերբակալվել են:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: