երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել. Արման թաթոյան

Վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել. Արման թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել բռնության անթույլատրելիության մասին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում։

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից՝ երբ և ում կողմից է արվում կամ ում է ուղղված։

Դրանք վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում։ Առանց այդ էլ վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել։

Բոլորս պետք է մեր օրինակով նպաստենք համերաշխությանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական, ու հասարակական գործիչները պետք է հրապարակային խոսքում զերծ մնան ցանկացած այնպիսի ձևակերպումից, որը կարող է ընկալվել որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն»:

  • Կիսվել: