շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիրավոր զինծառայողներից 10-ը շարունակում են բուժում ստանալ, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Հովհաննիսյան

Վիրավոր զինծառայողներից 10-ը շարունակում են բուժում ստանալ, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Հովհաննիսյան

Հայկական կողմը, ընդհանուր առմամբ, ունեցել է 36 վիրավոր, որոնց մեծ մասը ոտքի վրա, առանց բժշկական միջամտության վերադարձել են շարք։

20 զինծառայողի քիչ, թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել, նրանցից 5-ի վիճակը բարդ է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր։ Այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ բացատրելով՝ ինչու է վիրավորների մասին ՊՆ-ի և Քննչական կոմիտեի հայտարարությունները տարբեր։

Հիշեցնենք՝ ավելի ՊՆ-ն հայտարարում էր 20 վիրավորի մասին, սակայն երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրությոն տարածեց՝ ներկայացնելով 36 վիրավորի մասին։

Ըստ Հովհաննիսյանի, քննչական մարմինները ցանկացած դեպքի՝ թեթև վիրավորում, քերծվածք, շոկ, պարագայում որոշակի վարույթ են իրականացնում։

«Այս պարագայում երբ նայում ենք թվերին, ավելի շատ ստացվում», - նշեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: