ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վիրահայերը պահանջում են քաղաքացիության վերականգնում՝ առանց քննության

Վիրահայերը պահանջում են քաղաքացիության վերականգնում՝ առանց քննության

Վրաստանի ազգությամբ բազմաթիվ հայեր, ովքեր ժամանակին զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, պահանջում են վերացնել քաղաքացիությունը վերականգնելու համար սահմանված վրաց լեզվի քննությունը:

Այլ երկրի քաղաքացիություն ստանալով՝ սեփական երկրի քաղաքացիությունից անակնկալ կերպով զրկված քաղաքացիները տարիներ ձգվող հարցի լուծումը տեսնում են «Քաղաքացիության մասին» օրենքում վերոհիշյալ կետի ամրագրմամբ: Սերնդեսերունդ Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայում ապրող 63-ամյա Գառնիկ Փութուլյանը, որ ցանկանում է վերականգնել 2008 թվականին կորցրած Վրաստանի քաղաքացիությունը, առաջարկում է վերացնել վրացերենի քննության պահանջը հատկապես իր հասակակիցների համար․ ասում է՝ այդ տարիքում դժվար է լեզու սովորել։

Հատկանշական է, որ ի տարբերություն երիտասարդության, հայաբնակ այս շրջանի 40-ից բարձր բնակիչները գրեթե չեն տիրապետում պետական լեզվին։ Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակչության ավելի քան 94,8 տոկոսը «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) տվյալներով, ազգությամբ հայ է։

«Փոքրամասնությունների հարցերի եվրոպական կենտրոնն» (ECMI) էլ փաստում է, որ վրաց լեզվին տիրապետում է այս մունիցիպալիտետների բնակչության միայն 12 տոկոսը։ Տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրներն անասնաբուծությունն ու կարտոֆիլագործությունն են։ Տարբեր վերլուծությունների համաձայն՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի աշխատունակ տղամարդկանց ավելի քան 50 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։ Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մյուս շրջանի՝ Քվեմո Քարթլիի բնակչությունը 511,2 հազար է: Էթնիկ առումով բնակչության 44,7 տոկոսը վրացիներ են, 45,1 տոկոսը՝ ադրբեջանցի, 6,4 տոկոսը՝ հայ, 3,8 տոկոսը՝ աբխազ, օս, ռուս, հույն, ուկրաինացի և քրդեր:

Փութուլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է, որ ֆինանսական սուղ պայմանները բարելավելու, երկու ուսանող զավակների ուսման վարձը վճարելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար 2004 թվականին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (Հայաստանն ի տարբերություն Վրաստանի, առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի ՌԴ-ի հետ), իսկ 2008 թվականին կանգնելով փաստի առաջ, որ անօրինական կերպով ունի երկքաղաքացիություն, ստիպված է եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից․ 2008-ին Վրաստանի օրենսդրությունը թույլ չէր տալիս երկքաղաքացիություն ունենալ:

Ամբողջ հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։


  • Կիսվել: