հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վիգենին ծեծեցին, մտածեցի՝ մեզ ողջ-ողջ այրելու են. Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմում

Վիգենին ծեծեցին, մտածեցի՝ մեզ ողջ-ողջ այրելու են. Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմում

Այսօր Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը, որն արդեն ազատ է արձակվել ու վերադարձել տուն` Բեյրութ, զրույց է ունեցել «Շանթ» ՀԸ-ի հետ: Նա ներկայացրել է մանրամասներ գերի ընկելու մասին:

Մարալը, մասնավորապես, պատմել է. «Շուշի հասանք, մեր շուրջը զինվորներ եկան, հարցրին, թե որտեղից ենք, պատասխանեցինք՝ Երևանից ենք գալիս, Վիգենի իրերը Շուշիի հյուրանոցում են, պետք է վերցնենք, ասացին՝ անձնագիրը տվեք, վերցրին, հեռախոսները, դրամապատակը, մեքենայի բանալին վերցրին, մեզ իջեցրին, ասացին՝ այստեղ սպասեք, եթե տեսնենք, որ խնդիր չունեք մեզ հետ, հետ կուղարկենք Երևան:

Երբ հեռախոսը միացրին, Վիգենի կամավոր ժամանակվա նկարը տեսան, ասացին, որ մեզ չեն կարող թողնել, տեռորիստ ենք: Վիգենին ծեծեցին, հետո մեզ «Ջիպ» նստեցրին ու Ադրբեջան տարան: «Ջիպի» մեջ բալոններով գազեր կային, դռներն ու պատուհանները փակեցին: Իմ աչքերը բաց էին, բայց Վիգենի աչքերը փակել էին, մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են»:

Նա նշել է, որ շատ էր վախեցել այդ ժամանակ, հույս չուներ, որ ողջ կմնա. «Բայց նորից Աստծուն աղոթում էի, ասում ՝ Աստված, ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ, ես քեզ եմ վստահում: Ինձ բացարձակ չեն ծեծել: Նորմալ էին վարվում հետս, չէի ասի՝ շատ լավ, բայց նորմալ»:

Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանն ադրբեջանական գերության մեջ անցկացրել է 120 օր:

  • Կիսվել: