Ում է պատկանում այն շինությունը, որի մասին ահազանգում է ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանը
Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը մի տարօրինակ շինության նկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել.
«Ըստ ինձ փոխանցված, դեռևս չստուգված տեղեկությունների՝ նորակառույց "ճարտարապետական" այս "գոհարը" պատկանում է հայտնի ճամբարին սպասարկող, հայտնի համբավով ու ուղղվածությամբ մի կայքի տիրոջ։
Ըստ քաղաքացու կողմից տրամադրված տեղեկությունների, այն ոչ միայն խաթարում է քաղաքի ճարտարապետական տեսքը, այլ նաև չի համապատասխանում սեյսմակայուն շինարարության պահանջներին։ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ին, իհարկե, դեռևս կդիմենք՝ պարզելու/հաստատելու սեփականատիրոջ ինքնությունը, կառույցի օրինականության հարցերը։ Իսկ մինչև այդ, կգուշակե՞ք, թե ո՞ւմ մասին է խոսքը․․․
Լրագրողների համար շատ հետաքրքիր նյութ է»։
Ըստ Infoport.am-ի տվյալների՝ այդ շենքը պատկանում է ՀՀ Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, որը ղեկավարում է նաև Livenews կայքը:



