հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սևանի ափերին գտնվող 61 շինություն քանդվել է․ Մաթևոսյան

Սևանի ափերին գտնվող 61 շինություն քանդվել է․ Մաթևոսյան

«Սևան» ազգային պարկում 2025 թվականի ընթացքում ապամոնտաժվել է 61 ապօրինի շենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «2020-2025 թվականներին լուծվել է 143 պայմանագիր՝ ընդհանուր 251 հա տարածքով, որից միայն 2025 թվականին լուծվել է 33 պայմանագիր՝ ընդհանուր 79 հա տարածքով: 2021-2025թթ․ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 61-ը՝ 2025-ին, փաստացի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ՝ կրկնակի ավելի»:

  • Կիսվել: