հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղադրված լուսակիրի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու գազոնում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում «Range Rover»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ու մինչ պարեկները ճշտում էին «Range Rover» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունը, «Range Rover»-ի ուղևորներից մեկը դիմել է հիվանդանոց։

  • Կիսվել: