շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերջին զանգից՝ վերջին պար. 114 դպրոցի ղեկավարության համար կձեռնարկենք ամենախիստ միջոցները. նախարար

Վերջին զանգից՝ վերջին պար. 114 դպրոցի ղեկավարության համար կձեռնարկենք ամենախիստ միջոցները. նախարար

«Վերջին զանգից՝ վերջին պար»։ Անդրադառնալով Երեւանի 114 դօրոցի վերջին զանգի տեսանյութին ու տնօրենի պարին, ֆեյսբուքյան իր էջում այսպես է գրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել էր դպրոցի ավարտական միջոցառման տեսանյութը, որտեղ երեւում էր, որ հավաքվել են բոլոր շրջանավարտները, առանց դիմակի եւ որեւէ այլ պաշտպանիչ միջոցի պարում են տնօրենի հետ միասին:

  • Կիսվել: