երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերջին մեկ տարում Երևանում տնկվել է 35 հեկտար անտառ

Վերջին մեկ տարում Երևանում տնկվել է 35 հեկտար անտառ

Վերջին մեկ տարում Երևան քաղաքում տնկվել է 35 հեկտար անտառ։ Այս մասին այսօր Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ջրի խնդիր չունեն, բայց ունեն ոռոգման ցանցերը կահավորելու խնդիր, որը կկարգավորվի։

Խոսելով քաղաքի մասին՝ Տիգրան Ավինյանն ասաց․ «Երևանը տասնամյակներով լավ բաներ է մեզ տվել, իսկ մենք քաղաքին լավ չենք նայել»։

Խոսելով մանկապարտեզների կառուցման ու վերակառուման մասին՝ փոխքաղաքապետը նկատեց՝ ամեն ինչ սկսվում է մանկապարտեզից, դպրոցից, քանի որ գալիք սերունդն ավելի ուժեղ է ու պիտի լավագույն դպրոցներում ու բուհերում սովորի։

Անկրադառնալով տեպտեմբերի 17-ի ընտրություններին՝ Տիգրան Ավինյանը նկատեց, որ այդ ընտրությունից է կախված՝ արդյոք ցանկանո՞ւմ են Երևանը շարունակաբար զարգացող տեսնել, ապա հորդորեց մասնակցել և ձայն տալ համար 2-ին։

  • Կիսվել: