հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա

Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա

Երկրորդ հարկի պատուհանից ընկած 8-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ ընդգծելով, որ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

«Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- նշված է բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակման մեջ:

Հատկանշական է, որ վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար՝ ԲԿ-ի բուժանձնակազմը հորդորում է ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին:

  • Կիսվել: