կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերին Պտղնիում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Վերին Պտղնիում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի թիվ 1 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել է «Izh» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1986 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

  • Կիսվել: