կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը։
Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բացվել են թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար ճանապարհը շարունակում էր փակ մնալ։

  • Կիսվել: