չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վերին Լարսի անցակետում 1300 հայկական ավտոմեքենա է կուտակված

Վերին Լարսի անցակետում 1300 հայկական ավտոմեքենա է կուտակված

Ռուսաստանից դեպի Վրաստան Վերին Լարսի անցակետում մոտ 900 ավտոմեքենա է կուտակվել։ Դրա մասին ապրիլի 1-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ըստ նրա՝ դա մեքենաների բավական մեծ կուտակում է։ Իրավիճակը բխում է նախկինում նկատված եղանակային պայմաններից։ Ներկա պահին ճանապարհը մաքրվում է ձյունից։

Հակոբյանը նշել է, որ հակառակ ուղղությամբ  էլ 400 հայկական մեքենա է սպասում: «Սրանք նորմալ ցուցանիշներ են»,- շեշտել է նա։

  • Կիսվել: