երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերին Լարսի անցակետից դեպի Վրաստան տանող ճանապարհին հերթեր են

Վերին Լարսի անցակետից դեպի Վրաստան տանող ճանապարհին հերթեր են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ Վերին Լարսի անցակետի դեպի վրացական անցակետ տանող ավտոճանապարհին՝ չեզոք գոտում, ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են գոյացել: 

Աղբյուրը նշում է, որ պատճառը վրացական անցակետի թերի աշխատանքն է, քանի որ շատ դանդաղ են աշխատում, կամ ուղղակի չեն աշխատում:  

Մարդատար ու բեռնատար մեքենաները ստիպված են մի քանի օր անցկացնել Վրաստան մուտք գործելու համար կամ ոտքով անցնել այդ ճանապարհը:Ոտքով անցնելու դեպքում էլ անցակետում կրկին պետք է ժամերով սպասեն, որպեսզի իրենց հերթը հասնի:

 Ըստ տեղեկությունների՝ հերթերի պատճառով առաջացել է մոտ 3 և ավելի կմ երկարությամբ խցանում:

  • Կիսվել: