Վերին Լարս տանող ճանապարհը բեռնատարների համար բացվել է
Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
՛՛Գուդաուրի-Կոբի հատվածում ձնամաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՛՛,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ բեռնատարների համար դեկտեմբերի 22-ի վաղ առավոտից Վրաստանից Ռուսաստան երթևեկությունն արգելափակվել էր։


