կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերին Խոտանան գյուղում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը․ օգնել են փրկարարները (տեսանյութ)

Վերին Խոտանան գյուղում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը․ օգնել են փրկարարները (տեսանյութ)

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Վերին Խոտանանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները քարշակել են (800 մ) «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յ․ Ա․)․ վերջինս շարունակել է ընթացքը:
 
 

  • Կիսվել: