հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Վերին Խոտանան գյուղում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չէր կարողանում շարունակել ընթացքը

Վերին Խոտանան գյուղում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չէր կարողանում շարունակել ընթացքը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկութունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 300 մետր քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Բ.):

  • Կիսվել: