ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերին Գետաշենում կկառուցվեն 44-օրյա պատերազմում զոհված բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգի և փառքի անկյուն

Վերին Գետաշենում կկառուցվեն 44-օրյա պատերազմում զոհված բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգի և փառքի անկյուն

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՌԴՄ-2ՌԽ զրահատեխնիկան՝ որպես մետաղի ջարդոն հաշվարկված 2.505.755 դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքին՝ 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչներին նվիրված զբոսայգու տարածքում տեղադրելու նպատակով:

Վերին Գետաշեն համայնքում ներկայումս տեղի են ունենում 44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած և զոհված համայնքի բնակիչների հիշատակին նվիրված զբոսայգու և փառքի անկյան կառուցման շինարարական աշխատանքներ:

  • Կիսվել: