երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
«Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը

«Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը

Երևանի «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը։
Նրանք պահանջում են թաղամասին հարող հատվածներում անցումներ կառուցել։
 
Նորակառույց թաղամասի բնակիչների խոսքով՝ արդեն 3 տարի է՝ անընդմեջ դիմումներ են ուղարկում քաղաքապետարան (3 քաղաքապետների օրոք), որ երկու խոշոր ճանապարհների միջնամասում կղզիացած թաղամասին հարող հատվածներում վերնանցում, գետնանցում կամ լուսացույցով կարգավորվող անցում լինի, բայց ապարդյուն։
 
Այսօր թաղամասի բնակիչներն արգելափակել են երթևեկությունը, որպեսզի երեխաները հետիոտնային անցուղի «գծեն» կավիճներով։

  • Կիսվել: