երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վերանորոգված և կահավորված դասասենյակ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի պատվին

Վերանորոգված և կահավորված դասասենյակ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի պատվին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Գանձակ գյուղի N1 միջնակարգ դպրոցում իրականացվեցին մեկ դասասենյակի վերանորոգման և և նոր գույքով կահավորման աշխատանքները` ի պատիվ 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի։ Այս մասին ասված է Գանձակ գյուղի համար մեկ դպրոցի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

՛՛Նոր դասասենյակի մաքուր, գեղեցիկ, հարմարավետ պայմանները, լավ միջավայրը փոխում են սովորողների վերաբերմունքը, թելադրում նոր վարվելաձև, նպաստում լավ սովորելուն, ձևավորում լավագույնին հասնելու ձգտում։

Շնորհակալ ենք, մեծարգո՜ մարզպետ, նախադեպը չունեցող նախաձեռնության, դպրոցի միջավայրի բարելավմանն աջակցելու, մեր շրջանավարտի հաջողությունը գնահատելու և սաներին նոր ուժ հաղորդելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: