հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերահսկվել է Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել են խախտումներ

Վերահսկվել է Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

COVID-1-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողության նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 38 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է 4 խախտում, որոնք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։

  • Կիսվել: