ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերահսկողական աշխատանքներ ՀՀ Սյունիքի մարզում. ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ են արձանագրվել տաքսու վարորդների մոտ

Վերահսկողական աշխատանքներ ՀՀ Սյունիքի մարզում. ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ են արձանագրվել տաքսու վարորդների մոտ

Այսօր՝ հուլիսի 13-ին, Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի ամբողջ տարածքում:

Մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ:

Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Գորիս, Սիսիան քաղաքներում, միջմարզային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում իրավախախտումներ չեն արձանագրվել, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վարորդներ, որոնք չեն կրել դիմակներ։ 

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների  վերաբերյալ ՏՄ մասնագետները տեղում տվել են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով:

ՔՏՀԱՏՄ-ն ՀՀ ամբողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները:

  • Կիսվել: