Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
Անհատ ձեռնարկատեր Քրիստինե Խաչիկյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, ք․ Նոյեմբերյան):
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։


