երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Վեոլիա ջրի» և եկեղեցու անեկդոտը չդառնա, բայց կրկնվող գործառություներով ստորբաժանումները պետք է միավորենք. Ավինյան

«Վեոլիա ջրի» և եկեղեցու անեկդոտը չդառնա, բայց կրկնվող գործառություներով ստորբաժանումները պետք է միավորենք. Ավինյան

Սա համապարփակ փոփոխությունների առաջին փուլն է, եւ այս փոփոխություններով մենք կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները միավորում ենք, դարձնում մեկ ստորաբաժանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք կարելի է ասել, օրինակ, ունենք X ծառայություն եւ Y ծառայություն: X ծառայությունն էլ կարող էր գնալ երեւանցուն տուգանել որեւէ իրավախախտման համար, հետո մի հատէլ Y ծառայությունը կարող էր գնալ, տուգանել այդ նույն իրավախախտման համար: Մենք այս կրկնվող գործառույթները առաջին քայլով միավորում ենք:

Ռիսկը այստեղ կարող է  լինել այն, որ այս պրոցեսը շարունակական չլինի: Մեզ պետք է համապարփակ եւ ամբողջական կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, բայց արդեն ավելի խորքային»,-ասաց նա:

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ այսպիսի փոփոխությունների դեպքում պետք է ունենալ անցումային շրջանի մոնիտորինգի պլան, ռիսկերի մեղմացման պլան, ինչին Ավինյանն արձագանքեց. «Իմ փորձից ելնելով ես կարող եմ մի բան փաստել, որ կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները միշտ ավելի անարդյունավետ են, քան այդ գործառույթները միավորելը մեկ ստորաբաժանման մեջ: Սա կառավարման հստակ կանոն է: Ես չեմ ասում, որ ամբողջըւ միավորենք եւ վերջում հայտնի անեկդոտի նման ստացվի՝ «Վեոլիա ջրի» եւ եկեղեցու մասին, բայց շատ կոնկրետ նմանատիպ գործառույթներ ունեցող  ստորաբաժանումները պետք է փուլ առ փուլ միավորենք եւ ստանանք այդ ոլորտի ծառայություններ: Ասենք հասարակական կարգի պահպանման մեկ ծառայություն պետք է ունենանք վերջում, հուսով եմ՝ հաջորդ տարի։

  • Կիսվել: