Վենետիկի ճարտարապետական բիենալեին ՀՀ-ն կներկայանա ազգային տաղավարով
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին, տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. սեպտեմբերի 25-ի N 731-Ա/2 հրամանով Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի հետ կապված աշխատանքները համակարգող է նշանակվել Թինա Շաքարյանը:
Հայաստանյան տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի ընտրության համար նախարարությունը կհայտարարի բաց մրցույթ: