ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ չկարողանալով շարունակել ընթացքը

Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ չկարողանալով շարունակել ընթացքը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 22:38-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի վերջնամասում, կցորդիչով բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և չի կարողանում շարունակել ընթացքը․ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Դ․ Ա․)․ երթևեկությունը վերականգնվել է։

  • Կիսվել: