հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ВАЗ -ի վարորդը վրաերթի է ենթարկել հոտիոտնին և մինչ նրան օգնություն կցուցաբերեր, մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի է ենթարկել վիրավորին. վերջինը տեղում մահացել է

ВАЗ -ի վարորդը վրաերթի է ենթարկել հոտիոտնին և մինչ նրան օգնություն կցուցաբերեր, մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի է ենթարկել վիրավորին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը` Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը նույնիսկ զրուցել է գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել է, որ կարիք չկա շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել է և մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ է փախել, սակայն կինը տեղում մահացել է:

Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով Սենո Գ.-ի ավտոմեքմենան տեղափոխվել է Երևաի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Մանրամասները` սկզբնաղբյուրում

  • Կիսվել: