ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
«ՎԱԶ 2107»-ի վարորդը և ուղևորը հիվանդանոցում մահացել են

«ՎԱԶ 2107»-ի վարորդը և ուղևորը հիվանդանոցում մահացել են

Մայիսի 24-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ 2107»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 57-ամյա Սոֆյա Ղազարյանը մահացել է: Ժամը 12.32-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 39-ամյա Սասուն Ղուկասյանը:

 

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: