ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վայոց Ձորում ՊՆ «Կամազը» գլխիվայր շրջվել է, 11 զինվորներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վայոց Ձորում ՊՆ «Կամազը» գլխիվայր շրջվել է, 11 զինվորներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Կայքի Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: