երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է  նրա վրա:

Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

  • Կիսվել: