ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր

Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։ 

  • Կիսվել: