երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում վարորդը BMW-ով մխրճվել է իրանական համարանիշներով բեռնատարի մեջ, կա վիրավոր

Վայոց ձորի մարզում վարորդը BMW-ով մխրճվել է իրանական համարանիշներով բեռնատարի մեջ, կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի  մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95.5 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Նաիրի Զ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Պահա Չ-ի վարած Dongfeng մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Նաիրի Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։  Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բաբայանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: