շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Վայոց ձորի մարզում Nissan Pathfinder-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և ճակատ-ճակատի բախվել ՃՈ Toyota-ին. կա վիրավոր

Վայոց ձորի մարզում Nissan Pathfinder-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և ճակատ-ճակատի բախվել ՃՈ Toyota-ին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:   Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայթի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչն է:  

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար՝ Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  

Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, սակայն մարզի դատախազի կարգադրությամբ վթարի փաստով զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունը:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:   Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Nissan Pathfinder-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել Ճանապարհային ոստիկանության Toyota-ին: 

  • Կիսվել: