հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վայոց Ձորի մարզում «ԳԱԶ 3110»-ը գլխիվայր հայտնվել է Արփա գետում. հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

Վայոց Ձորի մարզում «ԳԱԶ 3110»-ը գլխիվայր հայտնվել է Արփա գետում. հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դեռևսանհայտհանգամանքներումդուրսէեկելճանապարհիերթևեկելիգոտուցևգլխիվայրհայտնվելԱրփագետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարիհետևանքովվարորդըմարմնականվնասվածքներովտեղափոխվելէԵղեգնաձորիբժշկականկենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտականհաշվարկով։

Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացելէ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս բերեցին գետից և այն տեղափոխվեց ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։

  • Կիսվել: