չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում բեռնատարն ընկել է ճամփեզրի ջրատարն ու բախվել թմբին

Վայոց ձորի մարզում բեռնատարն ընկել է ճամփեզրի ջրատարն ու բախվել թմբին

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, իր վարած Renault մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփեզրի ջրատարում, բախվելով թմբին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

  • Կիսվել: