ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքում հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը

Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքում հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Հորբատեղ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի 9-րդ փողոցի հարևանությամբ տեղի է ունեցել սողանք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղի է ունեցել հողային զանգվածի սահք՝ դեպի փողոց, ինչի պատճառով էլ ճանապարհը երկկողմանի փակվել է:

  • Կիսվել: