ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Աշոցքի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է։ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

  • Կիսվել: