շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վարերթ Երևանում․ 50-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Վարերթ Երևանում․ 50-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երեկ՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Միքայել Ս․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի թիվ 46 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Համլետ Հ․-ին։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վրաերթի ենթրակվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: