շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ

Փետրվարի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
 
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: