երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: