երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ժամը 9:15-ի դրությամբ.

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

  • Կիսվել: