չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարդենիսում ԱԹՍ-ից վիրավորված 14-ամյա Նարեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

Վարդենիսում ԱԹՍ-ից վիրավորված 14-ամյա Նարեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Նա նաեւ հավելել է. ՛՛Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան՛՛:

 

  • Կիսվել: